Խորհրդարան է ներկայացվել Հայաստանի Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի համաձայն անբարեխիղճ գործարարները կզրկվեն արտոնություններից դիվիդենդների ստացման ժամանակ։ Առաջարկվում է արտոնությունները չեղարկել հարկերից դիտավորյալ խուսափելու և այնպիսի խախտումների դեպքում, որոնք բացառում են սխալմունքները։ Այդպիսով իշխանությունները նպատակ ունեն գործարարների հարկային կարգապահությունը հաստատուն դարձնել։
Հայաստանի քաղաքացիները և օտարերկրացիները դեվիդենդներից եկամտահարկ են վճարում 2017-2018 թվականներից։ Նրանց համար այդ դեվիդենդներից գործում է եկամտահարկի վերադարձ այդ դեվիդենդները բիզնեսի մեջ հարկի գումարից ոչ պակաս չափով նորից ներդնելու դեպքում։ 2018-ից 2023 թվականներին դեվիդենդներից հավաքվել է 66-67 մլրդ դրամ եկամտահարկ, դրանց 55%-ը վերադարձվել է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան